‘Կառլոս Ռաիսյան. Ու մի քիչ էլ Տեր-Պետրոսյանի մասին’

6141

Կառլոս Ռաիսյանը Ֆեյսբուքում գրում է.

«Վրաստանը 90-ականներին պարտվել է անխտիր բոլոր պատերազմներում, չնայած պատերազմել է ավելի թույլ հակառակորդների հետ, չնայած ավելի լավ պայմաններում է գտնվել, քան Հայաստանը, չնայած ավելի շատ ռեսուրսներ է ամեն առումով ունեցել, քան Հայաստանը, ու ես էս շարքը կարող եմ մի 5 ժամ մանրամասն ներկայացնել, բայց դրա կարիքը երևի թե չկա, մի ուրիշ բանի կարիք կա, որի մասին ուզում եմ խոսել:
Վրաստանում ևս լույս չի եղել, նույն ձևի ցուրտ ա եղել, զինված խմբավորումները մինչև 2003 թիվը Վրաստանում ազատ ֆռֆռում էին, թալան էր, բեսպրեդել էր, չեչեն գրոհայինները մի կողմից էին՝ երբ ուզում մտնում հելնում, նարկոթրաֆիկը Վրաստանում Աֆղանստանից լավ էր զգում և այլն։ Բայց Վրաստանում մինչև հիմա ոչ մեկը չի ասում, որ Զվիադ Գամսախուրդիան գիժ էր, Էդուարդ Շևարդնաձեն՝ դավաճան: Բայց պետք ա ասեին, չէ°: Ամեն տեղ ու ամենուր պարտված, մթի ու ցրտի մեջ պահած ղեկավարներին ինչի՞ չեն ասում, չեն վիրավորում: Որովհետև Վրաստանի հետագա ղեկավարները չեն պղծել, չեն ուրացել, չնայած ուրանալու բան էլ չկար, իրենց անփութության պատճառի անունը չեն դրել «Գամսախուրդիան գիժ էր», «Շևարդնաձեն դավաճան», չեն լվացել բնակչության գլուխները: Վրաստանում բնակչությունը հասկացել ա, որ թույլ են եղել՝ պարտվել են, չեն աշխատել՝ լավ չեն ապրել, օրենք չի եղել՝ թալանել են, դրա համար էլ վատ ա եղել: Գամսախուրդիայի ու Շևարդնաձեի նկատմամբ պետական պրոպագանդա չեն օգտագործել. Հա՛, լավ չեն ղեկավարել, բայց էդ իրենցն ա, համ էլ անցել գնացել են, հանգիստ են թողել:
Վերադառնանք Հայաստան: 90-ականներին հող ենք ազատագրել, հլա մի բան էլ ավել ենք ազատագրել, որ մեր ցանկացած, երազած Հայրենիքի համար անվտանգության զոնա ստեղծենք: Շրջափակման մեջ երկիրը սովամահ չի եղել, դրա մասին գրել եմ ևս, թե ինչպես է Տեր-Պետրոսյանը կարողացել Թուրքիայի վարչապետ Դեմիրելին համոզել, որ չնայած փակ սահմանին՝ կարողանան ցորեն բերել Հայաստան: Հաղթած պատերազմից հետո զինված խմբավորումները չեն ֆռֆռացել Հայաստանով, ու էս ամենը կարող եմ երկար շարադրել, բայց ով էսքանը չի հասկանա, երկարացնելու իմաստ չկա, ով էլ հասկանում ա՝ մնացածն էլ գիտի:
Ասածս ի°նչ ա: Ճիշտ ա՝ քարկոծելու եք, բայց դե գլուխներդ էլ քարը։)))
Վրացին գնահատում ա իրա ունեցածը, չնայած բան էլ չունի, որ անկեղծ ասեմ, իսկ մե՞նք, մենք ի°նչ: Մենք ասում ենք հաղթած Նախագահին «դավաճան», ասում ենք նրա համար, որ էդ մարդը համարձակություն ունի ասելու, որ էս ձևով երկար չի կարող շարունակվել: Ասում ենք «հող հանձնող»՝ մի մարդու, որ ինքն ա ազատագրել, ու չփորձեք էշ-էշ դուրս տալ, հա՛, հենց ինքն ա ազատագրել, ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը, ոչ էլ Բաբայանը, հե՛նց Տեր-Պետրոսյանն ա ազատագրել: Չեն ասում՝ Պերինյոնն ա հաղթել կամ Լեֆևրը, ասում են՝ Նապոլեոնը: Չեն ասում՝ Ժուկովը կամ Ռոկոսովսկին, ասում են՝ Ստալինը:
Ուղղակի Տեր-Պետրոսյանը փիառով չի զբաղվել, քիչ է խոսել, շատ է արել, բայց էդ չի նշանակում, որ ամեն մի հոգնած պիտի հելնի ասի. «Տեր-Պետրոսյանը չլիներ՝ Բաքուն կառնեինք»։ Տեր-Պետրոսյանը չլիներ, Հայաստանին կճղեին «как тузик грелку», ու հանկարծ չփորձեք մանիպուլյացիաներ անել էս խոսքերս. հերոսներին չեմ մոռացել, ոչ էլ ազգին եմ թերագնահատում, ուզում եմ, որ ամեն ինչ իր անունով կոչվի, էսքան բան:
Ու էսօր որ կա ազատ անկախ Հայաստան, էդ Տեր-Պետրոսյանն ա պայքարել, ոչ թե ադրբեջանական կոմսոմոլի Սերժիկը, ոչ Նարիմանովի մոտ վազվզող առյուծ կտրած Քոչարյանը, ոչ էլ Ռուսաստանին Հայաստանը նվեր տվող Բալայանը: Ու որ էսօր Հայաստանը ժողովրդավարության ճանապարհին ա, Տեր-Պետրոսյանի կողմից նախաձեռնած համաժողովրդական շարժման արդյունքում ձևավորված ակտիվի շնորհիվ ա, Տեր-Պետրոսյանի գաղափարների ու մոտեցումների հիման վրա քաղաքացիական հասարակություն կոչվածը հասունացավ 10 տարվա ընթացքում ու դուրս եկավ փողոց, տապալեց ազգադավ ռեժիմը:
Հ.Գ. Տեր-Պետրոսյանի պահով ինձ մի ջղայնացրեք, շատ երկար կասեմ, ու էսքանը ձեզ կթվա весенние цветочки»։

 

Նախորդ հոդվածը‘Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մայամի․ Ֆեդերերն ուժեղ էր Մեդվեդեւից’