‘Կառլո Անչելոտի. «Բավարիա»-ի հետ աշխատելը մեծ պատիվ է’

1017

Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին մեկնաբանել է իր՝ «Բավարիա»-ի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու փաստը: Հիշեցնենք, որ «Բավարիա»-ի նախագահն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնն ամռանն ստանձնելու է Կառլո Անչելոտին:

«Ինձ համար մեծ պատիվ է լինելու «Բավարիա»-ի ֆուտբոլիստներին մարզելը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին վստահության համար:

Շատ ուրախ եմ այս նոր մարտահրավերն ընդունելու համար: Միևնույն ժամանակ ցանկանում եմ լավագույն բարեմաղթանքներս հղել իմ գործընկեր Պեպ Գվարդիոլային: Mia san Mia!»,- Անչելոտիի խոսքն է փոխանցում նրա պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Մելքումյանը՝ արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘Բեյլը կարիերայում առաջին անգամ պոկեր ձևակերպեց’