‘Կառլո Անչելոտի. «Բարսելոնայի» հետ խաղերը բարդ, բայց հետաքրքիր կլինեն’

1009

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում փարիզցիներին մրցակից է բաժին ընկել «Բարսելոնան»:

«Բարսելոնայի» հետ հանդիպումները մեր համար լավ տեստ կլինեն: Հրաշալի գիտակցում ենք, որ բարդ խաղեր են լինելու: Բացի այդ, մենք արդեն հանդիպել ենք ամռանը «Բարսելոնայի» հետ (2:2):

Այժմ բոլորովին այլ կերպ կլինի, քան՝ ընկերական խաղում: «Բարսելոնան» ավելի փորձառու թիմ է, եւ նա հաղթանակի ավելի մեծ հնարավորություններ ունի: Բայց մենք ամեն ինչ կանենք մեր հնարավորություններից օգտվելու համար: Բարդ, բայց հետաքրքիր հանդիպումներ կլինեն»,- ասել է Անչելոտին:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Ազատության հրապարակում’
Հաջորդ հոդվածը‘Պարոն Լևոն Իգիթյան, հիմա էլ են ասում՝ «Արա, ամո՛թ ա»’