‘Կառլո Անչելոտի. Իբրահիմովիչը «չկատարեց» իր խոստումը’

759

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը իրեն հիացնում է:

«Ուրբաթ երեկոյան Բրեստում կայացած խաղից հետո ես մոտեցա Իբրահիմովիչին եւ ասացի. «Զլաթան, դու ինձ խոստացել էիր 20 գոլ խփել, բայց ընդամենը խփել ես 18-ը»: Նա պատասխանեց. «Ուրախ եմ, որ ազարտի մեջ եմ գցում ձեզ»:

Նրա մեջ ինչ որ խելահեղություն կա, միշտ հաղթելու ցանկությունը երբեք չի մարում: Ես շատ հարձակվողներ եմ ճանաչել, որոնց համար թիմի հաղթանակը կարեւոր էր միայն այն ժամանակ, երբ  իրենք  էին գոլ խփում: Զլաթանն այդպիսին չէ:

Դե Ռոսին ՊՍԺ-ում չի հայտնվի: Կարծում եմ, որ նա կմնա «Ռոմայում», որովհետեւ այն իր տունն է:

Սնեյդերն էլ Փարիզում չի լինի, եթե միայն արձակուրդի ժամանակ նա այստեղ չգա: Ուեսլին հիանալի ֆուտբոլիստ է, բայց մենք նման խաղամակարդակի ֆուտբոլիստներ բավականաչափ ունենք»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում Corsport-ը:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է սպորտի բնագավառի ներկայացուցիչների հետ’
Հաջորդ հոդվածը‘Որտեղից են Քուվեյթի ներկայացուցիչները իմացել «Երևան Սիթիի» մասին ‘