‘Կառլսենը եւ Արոնյանը բարելավեցին իրենց վարկանիշները’

838

Վեյկ Ան Զեեի սուպերմրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հաղթողի տիտղոսը նվաճած Մագնուս Կարլսենը բարելավեց վարկանիշը եւ նոր ռեկորդ սահմանեց։ 22-ամյա նորվեգացի գրոսմայստերի ընթացիկ վարկանիշը հասել է 2872-ի։

Հիշեցնենք, որ Մագնուս Կարլսենը 2013թ. հունվարի 1-ին պաշտոնապես բարելավեց Գարի Կասպարովի ռեկորդը, որը հավասար էր 2851-ի եւ գրանցվել էր 1999-ին։

Վեյկ Ան Զեեի սուպերմրցաշարի արդյունքում վարկանիշը 6,9 միավորով բարելավել է նաեւ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը՝  հասցնելով 2808-ի։ Արոնյանը երրորդն է։ Երկրորդ տեղում գտնվող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի վարկանիշը 2810 է։

Sport.News.am

Նախորդ հոդվածը‘Արտակ Դավթյան. Ավելի շինծու և արհեստական կլիներ, եթե քարոզարշավի ընթացքում միջադեպեր չլինեին’
Հաջորդ հոդվածը‘Նախաձեռնությունը կոչ է անում սփյուռքահայերին ոչ մի լումա չհանգանակել Մայր աթոռին. անդրադարձ Գհուկի վանքի վիճակին (տեսանյութ)’