‘Կառլսենի հերթական հաղթանակը, Արոնյանի` ոչ-ոքին’

1099

Իսպանիայի Բիլբաո քաղաքում տեղի ունեցավ շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 7-րդ տուրը:

Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ այնքան դիտարժան պայքարում ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշի Անանդի հետ: Հիշեցնենք, որ Անանդը այս մրցաշարում միայն ո-ոքիներ է խաղում:

Մրցաշարի առաջատար իտալացի Ֆաբիանո Կարուանան նույնպես ոչ-ոքի խաղաց: Նրա մրցակիցը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն էր:

Իսկ ահա ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կառլսենը մրցաշարում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ` այս անգամ իսպանացի Վալյեխոյի նկատմամբ եւ միավորներով հավասարվեց Կարուանային:

Լեւոն Արոնյանը երրորդ տեղում է եւ առաջատարներից ետ է մնում արդեն երեք միավորով:

Մրցաշարային իրավիճակը 7-րդ տուրից հետո.
1-2. Կարուանա, Կառլսեն – 12 միավոր, Արոնյան – 9, Անանդ – 7, 5. Կարյակին — 5, 6. Վալյեխո -4:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս Հս.-ին Կորեային սպառազինություններով պարծենալուց առաջ կերակրել սեփական ժողովրդին ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղաքական ինքնահոս` Առաջին նախագահի լռության ֆոնին ‘