Կառլսենն ընդդեմ ամերիկացի գրոսմայստերի

539

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը առաջին անգամ բացահայտորեն իր մրցակցին՝ ամերիկացի գրոսմայստեր Հանս Նիմանին, մեղադրել է խարդախության համար։

Կառլսենը հայտարարել է, որ Նիմանը վերջերս, իր կարծիքով, «ավելի շատ խարդախել է, քան հրապարակավ ընդունել դա»։ Սակայն աշխարհի չեմպիոնը ոչ մի ապացույց չի ներկայացրել։

Նախկինում Կառլսենն արդեն սքողված մեղադրանքներ ներկայացրել է 19-ամյա Նիմանի հասցեին՝ Սենթ Լուիսում երեք շաբաթ առաջ նրան անակնկալ պարտվելուց հետո։

Նիմանն ինքը պնդում է, որ բացարձակ ազնվորեն է խաղացել, և իր հերթին Կառլսենին մեղադրել է իր կարիերան խարխլելու փորձի համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանն սպասում է ԵՄ արձագանքին
Հաջորդ հոդվածըՎարդան Հարությունյան. Ինչ ցույց տվեց Տեր-Պետրոսյանի զրույցը