‘Կառլսեն-Արոնյան. առաջատարները ռիսկի չդիմեցին’

1106

Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը առաջատարների՝ Մագնուս Կառլսենի եւ Լեւոն Արոնյանի միջեւ, 41-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի:

Պարտիայի ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ Արոնյանը բավական վստահ է իրեն զգում եւ պատրաստ է Կառլսենի ակտիվ գործողություններին, եթե վերջինս դրանք ձեռնարկեր: Սակայն նորվեգացին ավելորդ ռիսկի չդիմելու համար որոշեց պարզացնել խաղը եւ գնալ արագ ոչ-ոքիի, ինչը թերեւս երկուստեք ընդունելի տարբերակ էր: Ուշագրավ է, որ Արոնյանը 40 քայլի համար ընդամենը 35 րոպե էր ծախսել, ինչը եւս մեկ անգամ վկայում է մրցաշարին նրա հիանալի պատրաստվածության մասին:

Այս պարտիայից հետո Արոնյանն ու Կառլսենը վաստակեցին 5,5-ական միավոր եւ շարունակում են գլխավոր մրցաշարային աղյուսակը: Տուրի մյուս պարտիաները դեռ շարունակվում են:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Կառլսեն-Արոնյան՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտին որպես Մոուրինյոյի ամենահավանական փոխարինող’