‘Կառլ Բիլդտ. Լարվածության սրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը’

1379

Լարվածության սրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը և մեծացնում անկայունությունը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը:

Վերջին շրջանում լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրվել է: Ադրբեջանական դիվերսիոն խմբերը մի քանի անգամ փորձեր են ձեռնարկել ներթափանցելու հայակական տարածք, որոնց արդյունքում ադրբեջանական կողմն, ըստ պաշտոնական տվյալների, 27 մարդ է կորցրել: Կորուստներ կան նաև հայկական կողմում. Զոհվել է 6  զինծառայող: ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ռուսաստանի ԱԳՆ, Ֆրանսիայի ԱԳՆ, ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Եվրամիությունը, ՄԱԿ գլխավոր քարտուղարն իրավիճակի սրման առնչությամբ կողմերին կոչ են արել  հարգել հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնագիրը և քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ:

 

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘«Վերոնան» ձեռք է բերել Ռաֆայել Մարկեսին և Անտոնիո Լունային’