‘Կառլ-Հայնց Ռումենիգե. Գվարդիոլային բացատրեցինք, որ «Բավարիայում» այլ մշակույթ է’

804

Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հրապարակել է Պեպ Գվարդիոլայի հետ իր զրույցի մի հատվածը: Զրույցը կայացել է Գվարդիոլայի հետ պայմանագիր կնքելուց առաջ:

«Պեպը թոփ-ակումբներից բազմաթիվ առաջարկներ ուներ: Նա ամեն ինչ վերլուծել է եւ ինձ դուր եկավ, երբ նա ինձ ասաց. «Բավարիան»` դա իմ ակումբն է, իմ փիլիսոփայությամբ, թիմ, որի հետո ես կարող եմ հաջողության հասնել: Նա ինձ ակնարեց, որ եթե մենք որոշենք նրան մարզիչ նշանակել, ապա նա կընդունի այն առանց վարանելու: Պեպն ասաց, որ կցանկանար «Բավարիան» մարզել ցանկացած գնով: Մենք բացատրեցինք, որ «Բավարիայում» մի փոքր այլ մշակույթ է, քան` «Բարսելոնայում»: Գվարդիոլան պատասխանեց, որ ոչ մի խնդիր չի լինի: Նա չի պատրաստվում փոխել մեր փիլիսոփայությունը»,- Ռումենիգեի խոսքն է մեջբերում TZ պարբերականը: 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները մարզերում. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Կորեայի նոր վարչապետը պաշտոնավարման հենց սկզբին ժողովրդին նվիրել է 92 հազար դոլար’