‘Կասանոն իր երկրորդ զավակին անվանել է Մեսիի պատվին’

742

Միլանի «Ինտերի» հարձակվող Անտոնիո Կասանոն իր երկրորդ զավակի անունը դրել է Լիոնել՝ ի պատիվ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի:

«Տղայիս անունը դրել եմ Մեսիի պատվին, որովհետեւ նրան սիրում եմ որպես ֆուտբոլիստ: Այդ գաղափարն այնքան էլ դուր չէր գալիս իմ կնոջը, սակայն ես կարողացա նրան համոզել»- Կասանոյի խոսքն է մեջբերում Gazzetta dello Sport-ի լրագրող Տանկրեդի Պալմերին:

Նախորդ հոդվածը‘Վերջին 2 ամիսների ընթացքում երկրից մեկնել և չի վերադարձել 22 122 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Դասադուլավորները պատրաստվում են «Բացօթյա համալսարան» հիմնել’