‘Կասեցվել են ճանապարհային ոստիկանության չորս աշխատակիցների լիազորությունները ‘

1061

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ճանապարհային ոստիկանության ծառայության ստուգումների ժամանակ ի հայտ են բերվել խախտում կատարած աշխատակիցներ: Մասնավորապես, խախտումներ են հայտնաբերվել ավագ տեսուչ Կարեն Գեւորգյանի, տեսուչներ Խաչատուր Սիմոնյանի, Ռուստամ Ավետիսյանի եւ Ռազմիկ Ասատրյանի ծառայության ընթացքում: Խախտումները նաեւ նկարահանվել են:

Տեսուչները քաղաքացիների հետ վարել են անհարկի խոսակցություններ, արձանագրություններ չեն կազմել կանոնները խախտած վարորդների նկատմամբ, քաղաքացիներին թույլ են տվել նստել ծառայողական մեքենան, առանց անհրաժեշտության իրենք են խախտել երթեւեկության կանոնները, լուսաթարթիչները չեն միացրել շարք փոխելիս, իրենց ծառայողական մեքենան կանգնեցրել են երկրորդ շարքում եւ այլն: Ճանապարհային ոստիկանության չորս աշխատակիցների լիազորությունները կասեցվել են, Ներքին անվտանգության վարչությունը սկսել է ծառայողական քննություն:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» իր երկրպագուներին արգելել է оգտվել էլեկտրոնային սարքավորումներից’
Հաջորդ հոդվածը‘Նախարարությունն աչալուրջ է. Անասունների արածեցման համար քաղաքացին տուգանվել է 50 հազար դրամով’