‘Կասեցվել է «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան’

785

Կենտրոնական բանկի նախագահի փետրվարի 11-ի թիվ 1/109Ա որոշմամբ 6 ամսով կասեցվել է «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե217 լիցենզիայի գործողությունը: Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել  միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը հետեւում է ընդդիմադիրներին տպարաններից դուրս գալիս’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները Սերժ Սարգսյանից պահանջում են իրենց աշխատավարձերը’