‘Կասեցվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն գործողությունը’

1154

Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ:

Ինչպես հայտնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ Երևան-Էջմիածին ճանապարհին. 3 մարդ մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Ճիշտ կլիներ, որ հենց ՀՀԿ-ն դուրս գար կոալիցիայից. «ՉԻ»’