‘ Կասիլյաս.Երբ կգա ժամանակը, կհեռանամ ֆուտբոլից’

1010

«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը չի հաստատել այն տեղեկությունը, որ նա կավարտի կարիերան: 

«Կգա այն օրը, երբ ես կհեռանամ ֆուտբոլից: Բայց թույլ տվեք այդ նորությունը հայտնել, երբ գա ժամանակը: 

Իսկ հիմա ամեն ինչ հանգիստ է», — գրել է իսպանացին թվիթերյան իր էջում: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ քիչ հավանական է, որ 37-ամյա ֆուտբոլիստը կշարունակի կարիերան: 

Ընթացիկ մրցաշրջանում Կասիլյասը մասնակցել է 42 հանդիպման և բաց թողել 35 գոլ: 

Նախորդ հոդվածը‘«Պորտուն» մտադիր է ձեռք բերել «Ռեալի» դարպասապահին’
Հաջորդ հոդվածը‘ВВС. ՊՍԺ-ն ցանկանում է հրավիրել «Լիվերպուլ»-ի հարրձակվողին’