‘Կասիլյաս. «Իմ և Մոուրինյոյի վատ հարաբերությունները մասնատեցին թիմը»’

1826

«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մտաբերել է, թե ինչպես իր և Ժոզե Մոուրինյոյի հարաբերությունները վատ մթնոլորտ ստեղծեցին «Ռեալ»-ում, ինչի պատճառով դարպասապահը ստիպված էր լքել «արքայական ակումբ»-ը:

«Իմ և Մոուրինյոյի վատ հարաբերությունները մասնատեցին թիմը: Խաղացողները սատարում էին կամ մեկիս, կամ մյուսիս:

Շատ տհաճ իրավիճակ էր: Երկու անհատ փչացրել էին միջթիմային հարաբերությունները: Հանդերձարանում ահավոր մթնոլորտ էր տիրում»,- Marca-ն մեջբերում է Կասիլյասի խոսքերը:

Նախորդ հոդվածը’80 մլն եվրոյով «Ռեալ»-ը պատրաստ է գնել Լևանդովսկիի տրանսֆերը’
Հաջորդ հոդվածը‘Ալբերտ Ղազարյանը, հաղթելով ադրբեջանցի մրցակցին, նվաճեց ոսկե գավաթ (տեսանյութ)’