‘Կասիլյաս. Մենք սովոր չենք այսքան պարտությանը’

961

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Դորտմունդի «Բորուսիային» պարտվելուց հետո նշել է, որ իր թիմի բախտը չի բերել:

«Կարծում եմ, որ մենք պաշտպանությունում հաջող գործեցինք: Մրցակիցը օգտվեց նրանից, որ մեր պաշտպանական գիծը այնքան էլ խաղարկված չէր: Գումարած Խեդիրայի վնասվածքը: «Բոորուսիան» երկրորդ գոլը խփեց այն ժամանակ, երբ թվում էր, թե ամեն ինչ վերահսկում ենք:

Մեր բախտը մի փոքր չբերեց: Մենք կարողացանք հավասարեցնել հաժշիվը, սակայն անհրաժեշտ արդյունք պահպանել չհաջողվեց:

Շատ կարեւոր է տանը «Բորուսիային» հաղթել: Մենք սովոր չենք մրցաշրջանի մեկնարկում այսքան պարտությանը: Կարծում եմ, պատասխան խաղում թիմը բոլորովին այլ  տրամադրվածությամբ կխաղա»,- Կասիլյասի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Հայ-ադրբեջանական ֆորումի նպատակն էր կանխել հայերի ու ադրբեջանցիների բախումները ՌԴ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Աշխարհահռչակ «Ճիչ» կտավի առեղծվածային սեփականատերն այն տրամադրել է «Մեկ կտավի» ցուցահանդեսին’