‘Կասիլյաս. «Պերեսի հետ այլևս չեմ շփվում»’

1163

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը հիմա հանդես է գալիս «Պորտուում», միշտ եղել է այն կարծիքին, որ «սերուցքայինների» նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը կարող դառնալ մարզիչ։ Վերջինս Իսպանիայի առաջնության18-րդ տուրից ղեկավարում է թիմը՝ փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին, ում հեռացրել էին աշխատանքից ոչ գոհացուցիչ արդյունքների համար։

-Այո, ես պատկերացնում էի Զիդանին մարզչի դերում։ Նա եղել է Անչելոտիի օգնականը, և ես գիտեի, որ նա կարող է քայլ անել դեպի առաջ։ Կցանկանայի, որ նրա գործերը հաջողվեն,- Կասիլյասի խոսքն է մեջբերում «Cadena Ser»-ը։

«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի վերաբերյալ Կասիլյասն ասել է.

-Ես նրա հետ այլևս չեմ շփվել։

Կասիլյասը պորտուգալական գրանդի շարքերն է համալրել ընթացիկ մրցաշրջանից առաջ։ Իսպանիայում շատերը համոզված են, որ «Ռեալից» հեռանալ նրան ստիպել է հենց Պերեսը՝ տրամադրելով նրա դեմ երկրպագուների մի մասին և լրատվամիջոցներին։

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայում» մարզումից առաջ հարգել են Կրույֆի հիշատակը ‘
Հաջորդ հոդվածը‘Գյոտցեն ցանկանում է խաղալ Կլոպի գլխավորությամբ ‘