Կասկած կա, որ Կիևն առնչություն ունի Դուգինայի սպանությանը

329

ԱՄՆ հետախուզական ծառայությունների կարծիքով՝ Դարյա Դուգինայի ավտոմեքենայի պայթեցումն իրականացվել է ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների թույլտվությամբ, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների։

Նրանք պնդում են, որ Վաշինգտոնում նախապես չեն իմացել այդ գործողության մասին, իսկ միջադեպից հետո իրենց դժգոհությունն են հայտնել Կիևին, թեպետ ուկրաինական կողմը հետևողականորեն հերքել է իր առնչությունն այդ սպանությանը։

Աղբյուրները նաև հավաստիացրել են, որ ԱՄՆ-ը «ոչ մի մասնակցություն չի ունեցել այդ գործողությանը, հետախուզական տվյալներ կամ այլ կարգի օգնություն չի տրամադրել»։

Հասարակական գործիչ և փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դուստրը զոհվել է օգոստոսի 20-ին իր ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Ռուսաստանի ՀԴԲ-ում նույնպես կարծում են, որ հանցագործությանն առնչություն ունեն Ուկրաինայի քաղաքացիներ։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըATP-500․ Նովակ Ջոկովիչը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածը34 զոհ Թաիլանդի մանկապարտեզներից մեկում