‘Կասպարովը դիմել է Լատվիայի Սեյմին՝ իրեն քաղաքացիություն շնորհելու խնդրանքով’

870

Լատվիայի Սեյմի բոլոր խմբակցություններն այսօր դիմում են ստացել ռուսաստանցի շախմատիստ և ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովից, որով նա խնդրում է իր մատուցած հատուկ ծառայությունների համար  իրեն շնորհել Լատվիայի քաղաքացիություն: Այս մասին РИА Новости -ին տեղեկացրել են բալթյան հանրապետության խորհրդարանից: «Մենք իսկապես դիմում ենք ստացել Գարի Կասպարովից, լատիշերենով: Շուտով Սեյմը կքննարկի այդ հարցը: Կասպարովը Լատվիայի քաղաքացիություն է խնդրում հատուկ ծառայությունների համար և ուզում է միաժամանակ պահպանել Ռուսաստանի քաղաքացիությունը»,- Baltkom ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Սեյմի պատգամավոր, ինտեգրացիայի նախկին նախարար Այնար Լատկովկիսը:

Գարի Կասպարովը շախմատի աշխարհի տասներեքերորդ չեմպիոնն է: 

Նախորդ հոդվածը‘Ֆիննախը գերմանական բանկից ավելի քան 100 միլիոն եվրոյի վարկ վերցնելու պայմանավորվածություն է ձեռք բերել’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավոր. Կառավարությունը չի կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարականը’