‘Կատալոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ’

1007

Իսպանիայի ինքանվար մարզի՝ Կատալոնիայի խորհրդարանը հաստատել է անկախության հանրաքվեի անցկացումը նոյեմբերի 25-ին կայանալիք  արտահերթ ընտրություններ ժամանակ, հայտնում է «Ռիա Նովոստին»: Հանրաքվե անցկացնելու օգտին քվեարկել է 84 պատգամավոր, դեմ 47-ը:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը հայտարարել էր, որ նոյեմբերի 25-ին ինքնավար մարզում կանցկացվեն արտահերթ ընտրություններ, ինչը փաստացի կդիտարկվի որպես անկախության հանրաքվե: Արթուր Մասը հիշեցրել է, որ այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը մերժեց Կատալոնիայի` ֆինանսական ինքնավարության տրամադրման և պետբյուջե կատարվող հարկային փոխանցումների տնօրինման իրավունք ստանալու առաջարկը: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնվել է զվարճալի իրավիճակում ‘
Հաջորդ հոդվածը‘Նացիստների հայտնաբերած բուդդայական արձանիկը տիեզերական ծագում ունի’