Կատալոնիայում ներում է շնորհվել 400 տարի առաջ կախարդության համար դատապարտվածներին

368

Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել առնվազն հազար հոգու ներում շնորհելու մասին, որոնք կախարդության մեղադրանքով դատապարտվել են մոտավորապես 400 տարի առաջ։

Այդ նախաձեռնությունը հաջորդել է Շոտլանդիայում, Շվեյցարիայում և Նորվեգիայում նմանատիպ փաստաթղթերի ընդունմանը․ այդ երկրները պաշտպանել են «Նրանք կախարդ չէին, նրանք կանայք էին» անունն ստացած հռչակագիրը, որն ստորագրել են ավելի քան հարյուր եվրոպացի պատմաբաններ։

Պատմաբանների հաշվարկներով՝ 1580 և 1630 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ամբողջ Եվրոպայում կախարդության համար մահապատժի է ենթարկվել մոտավորապես 50 հազար մարդ։ Դատապարտյալների գրեթե 80 %-ը եղել են կանայք։

Սակայն Կատալոնիան բացառություն էր, այստեղ կախարդների որսը շարունակվել է ընդհուպ մինչև 18-րդ դարը։ Իսկ կախարդության դեմ առաջին եվրոպական օրենքն ընդունվել է 1424 թ․ կատալոնական Լյեյդա քաղաքում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆազարբաևը զրկվել է արտոնություններից
Հաջորդ հոդվածըԴանիան փետրվարից չեղարկում է բոլոր սահմանափակումները