‘Կատալոնիան հույս ունի, որ Շոտլանդիայի հանրաքվեն կազդի իսպանական ինքնավարության ճակատագրի վրա’

1290

Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասը մեծ հույսեր է կապում շոտլանդական  հանրաքվեի հետ՝ ընդգծելով, որ դրա ելքից է կախված նաև իսպանական ինքնավար մարզի պլեբիսցիտի ճակատագիրը, որոնք տեղական իշխանությունները մտադիր են անցկացնել այս տարվա նոյեմբերի 9-ին: Այդ մասին նա հայտարարել է Կատալոնիայի օրվա տոնակատարության նախօրեին  France-Presse գործակալությանը տված հարցազրույցում:

«Դա չափազանց կարևոր է, քանի որ եթե Շոտլանդիայի նման պետությունը իրավունք ունի ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը, ապա դա արդարացի կլինի նաև Կատալոնիայի պարագայում,- ասել է Մասը և հավելել:- Ես բացարձակապես համոզված եմ, որ եվրոպական առաջնորդները կպաշտպանեն շոտլանդական հանրաքվեի ցանկացած արդյունք»:

Մասը նաև հույս է հայտնել, որ Շոտլանդիայի անկախության կողմնակիցների հաղթանակի դեպքում ԵՄ-ն կնպաստի նրան իր կազմում ընդգրկելու բանակցություններն արագացնելուն: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Առաջ, դեպի ապահով «կզարան» ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպը համոզված է, որ Սիրիայի կառավարական զորքերը քլոր են կիրառել’