‘Կատալոնիան հրաժարվեց նոյեմբերյան հանրաքվեից’

944

Կատալոնիայի իշխանությունները որոշել են հրաժարվել նոյեմբերին անկախության հանրաքվե անցկացնելուց, հաղորդել են իսպանական լրատվամիջոցները:

Կատալոնիայի նախագահ Արթուր Մասի ներկայացուցիչը հայտարարել է, որ բոլոր պարզաբանումները կտրվեն երեքշաբթի առավոտյան, մամլո ասուլիսում:

Ավելի վաղ իսպանական կառավարությունը նախազգուշացրել էր, որ նոյեմբերի 9-ին նախատեսված հանրաքվեն հակասահմանադրական կհամարվի, սակայն Կատալոնիայի իշխանությունները խոստացել էին այն անցկացնել:

Յոթուկես միլիոն կատալոնացիների շրջանում անկախության գաղափարը հասունացել էր Իսպանիայի տնտեսական ճգնաժամի ֆոնին:

Հարցումները ցույց են տալիս, որ կատալոնացիների մեծ մասը հանդես է գալիս հօգուտ հանրաքվեի անցկացման, սակայն անկախության կողմնակիցների ու հակառակորդների թվերը գրեթե հավասար են:

Կատալոնացիները կազմում են Իսպանիայի բնակչության 16 %-ը, նրանք ունեն սեփական լեզուն և մշակույթը: Կատալոնիան Իսպանիայի ամենահարուստ շրջաններից մեկն է, որ աչքի է ընկնում նաև իր ավանդաբար անկախ դիրքորոշմամբ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դիդյե Դեշամ. «Հայաստանի ազգային հավաքականը շատ է փոխվել»’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում’