‘Կատարած հարվածների ցուցանիշով առաջինը Ռոնալդուն է, երկրորդը Մեսսին, իսկ երրորդը՝ Նոլիտոն’

795

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուն Լա Լիգայում կայացած 15 տուրերից հետո բոլորից շատ հարվածներն է կատարել. 88 հարված, որոնցից 53 դարպասին, 18-ը շեղ, ևս 17-ի ճանապարհին կանգնել հակառակորդների պաշտպանները: Ֆուտբոլիստը միջինը մեկ խաղում կատարում է 5.8 հարված:

Երկրորդ տեղում կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է, որ այս ընթացքում կատարել է 73 հարված, որոնցից 37-ն ընթացել են դեպի դարպասը, 21-ը շեղ են ընթացել, իսկ 15 հարվածների ժամանակ գնդակի ճանապարհին կանգնել են մրցակիցները:   

Երրորդ ցուցանիշն ունի «Սելտայի» հարձակվող Նոլիտոն, ով 55 հարված է կատարել:  Դրանցից 17-ը եղել են դարպասին, 22-ի դեպքում հուսալի են խաղացել մրցակիցները: 16 անգամ էլ Նոլիտոյի հարվածներից հետո գնդակը շեղ է ընթացել:

Լավագույն հնգյակում են նաև Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլն ու «Վիլյառեալի» ռուս լեգեոներ Դենիս Չերիշևը, ովքեր կատարել են 43 և 42 հարված համապատասխանաբար:

Նախորդ հոդվածը‘Խուճապի մեջ հայտնված հասարակությունը և չինովնիկների գործուղումների ծախսերը. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Express.co.uk. «Լիվերպուլն» ու «Արսենալը» պայքարում են Հենրիխ Մխիթարյանի համար’