Կատարը հաստատել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորվածությունը

115

Կատարը հաստատել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորվածություն է կայացել ռազմական գործողություններում չորսօրյա դադար հայտարարելու մասին։

Լուրը հրապարակել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը X սոցցանցի իր էջում։

«Կատարը հայտարարում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համատեղ միջնորդական ջանքերում հաջողության մասին, որոնք նա ձեռնարկել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության, ԱՄՆ-ի հետ միասին, և որոնց արդյունքում կողմերը համաձայնության են եկել մարդասիրական դադարի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Կրակի դադարեցման ռեժիմ մտցնելու մասին հայտարարվելու է 24 ժամվա ընթացքում, նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Կատարի ԱԳՆ-ն շեշտել է, որ հումանիտար դադարը թույլ կտա խոշոր մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, այդ թվում՝ նաև վառելիք։

Նախորդ հոդվածըՀայաստանի հավաքականը Զագրեբում պարտվեց Խորվաթիային (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըWhoScored. Չանչարևիչը՝ Խորվաթիա-Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ