Կատար 2022-ի վերջին ուղեգիրը բաժին հասավ Կոստա Ռիկային

306
Costa Rica's players celebrate after a goal during the World Cup 2022 qualifying play-off soccer match between New Zealand and Costa Rica in Al Rayyan, Qatar, Tuesday, June 14, 2022. (AP Photo/Hussein Sayed)

Կոստա Ռիկայի հավաքականը կմասնակցի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Կոստա Ռիկայի հավաքականը, որը Հյուսիսային Ամերիկայի գոտու որակավորման փուլում զբաղեցրել էր չորրորդ տեղը, բաղձալի ուղեգրի համար պայքարեց Օվկիանիայի գոտու առաջին հորիզոնականը զբաղեցրած Նոր Զելանդիայի հետ։

Կոստա Ռիկան հաղթեց 1-0 հաշվով։ Հանդիպման միակ և հաղթական գոլը երրորդ րոպեին խփեց 29-ամյա հարձակվող Ջոել Քեմփբելը։ 69-րդ րոպեից Նոր Զելանդիան խաղում էր 10 հոգով, քանի որ կարմիր քարտ ստացավ Կոստա Բարբարոսեսը։

Նախորդ հոդվածըATP-500. Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածըՍիրիայի հարցով բոլոր պատվիրակությունները ժամանել են Նուր-Սուլթան