‘«Կատէկավիա» ավիաընկերությունը մեկնաբանել է «սառած» ինքնաթիռի միջադեպը’

1142

«Կատէկավիա» ավիաընկերության (որի ինքնաթիռն ուղևորները ստիպված են եղել Կրասնոյարսկի մարզի Իգարկա քաղաքի օդանավակայանում հրելով դուրս բերել թռիչքուղի) տեխնիկական տնօրեն Վլադիմիր Արտեմենկոն պարզաբանումներ է տվել միջադեպի առնչությամբ: Նա հերքել է այն վարկածը, թե Տու-134-ը կարող էր սառած լինելու պատճառով չպոկվել գետնից:

«Ինքնաթիռը տեխնիկապես լիովին սարքին վիճակում էր և չէր կարող սառչել-կպնել գետնին: Նաև չէին կարող սառչել շասսիի արգելակման համակարգերը: Տվյալ դեպքում քարշակը ինքնաթիռը կայանտեղից դուրս բերելիս տեղապտույտի մեջ է ընկել, դրա համար էլ ուղևորների օգնության կարիքն է զգացվել»,- Интерфакс-ին ասել է Արտեմենկոն: Նրա խոսքով՝ հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրել միջադեպի հանգամանքները:

«Ենթադրաբար՝ քարշակը տեղապտույտի մեջ է ընկել սառած գետնի պատճառով, կամ էլ՝շղթաների բացակայության, հնարավոր է նաև՝ վարորդի անփորձության պատճառով», պարզաբանել է Արտեմենկոն:

Մինչդեռ Արևմտասիբիրյան տրանսպորտային դատախազի ավագ օգնական Օքսանա Գորբունովան հայտնել էր, որ ինքնաթիռը մի ամբողջ օր կանգնած է եղել մինուս 52 աստիճան ցրտի պայմաններում, ինչի արդյունքում էլ շասսիի արգելակման համակարգերը սառել են, և քարշակը չի կարողացել ինքնաթիռը դուրս բերել թռիչքուղի:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի դատարանը դերասան Բեզռուկովի հայցով News Media-ից բռնագանձել է 220 հազար ռուբլի ‘
Հաջորդ հոդվածը‘Մայդանեկ համակենտրոնացման ճամբարից գողացել են կալանավորների կոշիկներ’