‘Կատուն Սոչիում ամբողջ թաղամասի հոսանքազրկման պատճառ է դարձել ‘

940

Տրանսֆորմատորի վրա բարձրացած կատուն Սոչիում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի խափանման պատճառ է դարձել, հայտնում է Interfax-ը:

Ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սոչիի կենտրոնում, տրանսֆորմատորային կետում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով էլեկտրաէներգիայի խափանումներ են եղել:

Հետագայում «Կուբանէներգո» ընկերությունից պարզաբանել են, որ պայթյունի փոխարեն  կարճ միացում է տեղի ունեցել, որից հետո գործարկվել է ավտոմատ անջատման համակարգը: Վթարի հետեւանքով Սոչիի մի ամբողջ թաղամաս որոշ ժամանակով հոսանքազրկվել է: 

Նախորդ հոդվածը‘Standard & Poor\’s-ը նվազեցրել է Մեծ Բրիտանիայի վարկանշային կանխատեսումը ‘
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել ՀՀԿ-ի հետ կնքած հուշագիրը’