‘Կարակասն ապստամբում է, Մադուրոն հարևաններին խնդրում է չմիջամտել երկրի ներքին խնդիրներին’

974

Մինչև իսկ Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի հիշատակի օրը երկրի քաղաքների փողոցներում չդադարեցին բորբոքված կրքերը: Կարակասում նախօրեին նոր ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանության և երիտասարդության միջև: Ընդամենը երեք շաբաթվա ընթացքում երկրում զոհվել է 50 մարդ, մի քանի հարյուր հոգի տուժել են:

Ընդդիմության կողմնակիցները հանդես են գալիս ընդդեմ Նիկոլաս Մադուրոյի կառավարության՝ պահանջելով անցկացնել տնտեսական բարեփախումներ և կարգուկանոն հաստատել անվտանգության բնագավառում՝ քաղաքներում հանցավորության բարձր մակարդակի պատճառով:

 «Ես կոչ եմ անում չհուսահատվել: Մենք պետք է ընթանանք խաղաղության ճանապարհով: Հրդեհից բռնկված կրակը պետք է մարվի»,- այս խոսքերով Մադուրոն խոստացել է չընկրկել բողոքի ցույցերի առջև: Ավելի վաղ նախագահը հրաժարվել էր ընդունել Ամերիկյան պետությունների կազմակերպության դիտորդներին, ովքեր ուզում էին ծանոթանալ երկրում տիրող իրավիճակին: Ավելին, նա հայտարարել էր Պանամայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ այդ երկրի իշխանությունների կողմից իր նկատմամբ ճնշումներ գործադրելու համար: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Սարատովում 10 հազար ռուսաստանցիներ ցույցի են դուրս եկել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախագահը Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի խախտումը սադրանք է անվանել’