«Կարանտինային ճամբարներ» Չինաստանում

425

Չհաստատված տեղեկությունների և սոցցանցերում հայտնված տեսագրությունների համաձայն՝ տարեսկզբին փակված չինական Սիան քաղաքի բնակիչներին տասնյակներով տեղափոխում են հատուկ «կարանտինային ճամբարներ»։

Եթե հավատանք սոցցանցերում հայտնված տեսագրություններին՝ դրանց պայմանները քիչ են տարբերվում բանտային պայմաններից․ դրանք մետաղյա բլոկներ են՝ բեռնատար կոնտեյների չափով, որտեղ կա փոքր մահճակալ, զուգարան և լվացարան։ Պահման ժամկետը երկու շաբաթ է։

«Կարանտինային ճամբարներում» չհայտնվածների ազատությունը նույնպես սահմանափակված է։ Սկզբում նրանց թույլատրվում էր տնից դուրս գալ միայն սննդամթերք գնելու համար, իսկ այժմ՝ միայն կովիդի թեստ տալու նպատակով։

Տարեսկզբից Չինաստանում պետական «Զրո կովիդ» ծրագրի շրջանակներում կարանտին է սահմանվել, և երեք տարի ժամանակով փակվել են 20 միլիոն բնակչություն ունեցող քաղաքները։ Խիստ միջոցառումները կապված են նաև ձմեռային Օլիմպիադայի պատրաստությունների հետ, որը Պեկինում տեղի է ունենալու փետրվարի 4-ից 20-ը։

Փորձագետները, սակայն, նախազգուշացնում են, որ նոր «Օմիկրոն» տարբերակի վարակելիությունը թույլ չի տա հասնելու հայտարարված նպատակին՝ լրիվ արմատախիլ անելու կորոնավիրուսը Չինաստանի տարածքում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՀԿ․ Չափազանց հաճախակի վերապատվաստումն օգտակար չէ
Հաջորդ հոդվածըՉպատվաստվածների համար հարկ կսահմանվի