‘Կարաչիի հրդեհը մարված է: Զոհերի թիվը հասել է 110-ի’

1186

Առնվազն 110 մարդ զոհվել է Պակիստանի Կարաչի քաղաքի կարի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով, հաղորդում է iLur.am-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Կարաչիի հրդեհ ծառայության պետի խոսքերով՝ արդեն հայտնաբերվել է 110 զոհվածի մարմին, որոնումները շարունակվում են:

Հաղորդվում է նաև, որ տասնյակ բանվորներ ստացել են այրվածքներ և մարմնական վնասվածքներ: Հրդեհը բռնկվելու պահին գործարանում  առնվազն 150 մարդ է եղել: Կրակի դեմ պայքարը տևել է ավելի քան 11 ժամ, որին մասնակցել է 35 հրշեջ ջոկատ: Այս պահի դրությամբ հրշեջներին հաջողվել է մարել կրակը:

Անցած երեքշաբթի Պակիստանում ևս մեկ հրդեհ էր բռնկվել, այս անգամ՝ կոշիկի ֆաբրկայում, որի հետևանքով զոհվել էր 25 մարդ:

Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանների նկատմամբ քրգործ է հարուցվել ‘
Հաջորդ հոդվածը‘Մեծ հրդեհ Ռուսաստանում. 14 զոհ’