‘Կարապետյան. Վարչապետ կարող է ընտրվել միայն ԱԺ-ում’

2473

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն էլ իր հերթին է հանդես եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, թե «ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ»:
Կարապետյանի խոսքով, «անհրաժեշտ են քաղաքակիրթ և կիրառական արագ լուծումներ՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա»:
Կարապետյանը նաեւ հավելել է, թե վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով։ Այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն: 

Այսքանով հանդերձ Կարապետյանը չի պատասխանել հիմնական հարցին, ո՞ւմ պետք է ԱԺ-ն վարչապետ ընտրի, եւ արդյո՞ք ՀՀԿ-ականները որոշել են սեփական թեկնածու առաջադրել: 

Նախորդ հոդվածը‘Վարչապետի ընտրությունը մայիսի 8-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Փաշինյանը կոչ է արել վերսկսել օդանավակայանի աշխատանքը’