Կարասինը կարծում է, որ այդ «հնարքը» ոչ ոք չի նկատի

401

Արևմտյան պատվիրակությունները կարող են լքել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ելույթի ժամանակ, բայց նրանց այդ հնարքը ոչ ոք չի էլ նկատի, հայտարարել է Դաշնային խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։

«Ենթադրում եմ, որ մեր արևմտյան «գործընկերները», որպեսզի ցուցադրեն Ռուսաստանի «մեկուսացվածությունը», համերաշխորեն կհեռանան դահլիճից ռուսաստանյան նախարարի ելույթի ժամանակ։ Կարծում եմ, որՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ներկայացնող մի 20-30 երկրների այդ հնարքը ոչ ոք կարգին չի էլ նկատի»,- գրել է սենատորը։

Ընդ որում՝ Կրասինը համոզված է, որ այդ պատվիրակությունները, դահլիճից դուրս գալով, «իրար հերթ չտալով» կվազեն ՄԱԿ-ում իրենց ներկայացուցիչների աշխատասենյակները, որպեսզի ուղիղ հեռարձակմամբ չափազանց ուշադիր լսեն Լավրովի ելույթը։

«Հնարավոր է՝ սխալվում եմ։ Եվ մեր ընդդիմախոսները ավելի արժանավայել կդրսևորվեն, ոչ մի դեմարշ չեն անի։ Բայց ինչ-որ բան հուշում է, որ հենց այնպես էլ կլինի, ինչպես ենթադրում եմ»,- նշել է Կարասինը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըJulius Baer Generation Cup․ Արոնյանը հաղթանակով ավարտեց երկրորդ օրը
Հաջորդ հոդվածը«Ինտերի» երկրպագուների գրառումը․ Վերջ տոլերանտությանը