‘Կարգին Հայկո. «Փրփուրներից եք կախվում», իհարկե, թալանի նպատակով’

3985

Դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն Facebook-ում գրում է.

«Երկու խոսք էլեկտրոնային սարքերով երթեւեկության կանոնների խախտումները ֆիքսելու եւ տուգանելու մասին: Սկսեմ նրանից, որ երեխային էլ պարզ է, որ փաստացի այդ սարքերը կատարում են ոչ թե պրեվենտիվ, այլ կոնկրետ փող գռփելու ֆունկցիա: Այնտեղ, որտեղ տեղադրված են տեսախցիկները, փողոցները գծված են այնպես, ինչպես Լոնդոնում, իսկ այդ տարածքներից դուրս գծեր ընդհանրապես չկան, ասես՝ Քաբուլն է: Եթե մարդկանց տուգանում եք գծերի փոքրիկ խախտման համար, (ես սա կանվանեի «փրփուրներից եք կախվում», իհարկե, թալանի նպատակով), ապա բարի եղեք Երեւանի եւ ընդհանրապես, ամբողջ Հայաստանի ճանապարհներին գծել այդ գծերը, տեղադրել նշաններ եւ լուսաֆորներ, (քանի որ, անգամ Երեւանի կենտրոնում կան տեղեր, որտեղ լուսաֆորները ի սպառ բացակայում են), որպեսզի մարդ զգա, որ պետությունը միշտ կա, այլ ոչ թե պետությունը կա միայն այն տեղերում, որտեղ կարելի է մարդուց փող պոկել: Ախր գոնե էդ թալանի արդյունքում մեր փողերը գնային պետբյուջե, էլի հանգիստ կլիեինք, որ դրանք մի բարի բանի կծառայեն: Բայց ոչ, այստեղ էլ են մեզ քցում՝ գումարի առյուծի բաժինը գնում է մասնավորի գրպանը:

Հ.Գ. Խնդրում եմ, մի սպանեք մեր մեջ պետության հանդեպ հարգանքի եւ սիրո վերջին կաթիլները»:  

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում տոնի պատճառով Կարմիր մահիկի ներկայացուցիչները չեն հանդիպել հայ գերու հետ’
Հաջորդ հոդվածը‘Դեսպանատուն. Հրաչյա Հարությունյանի պաշտպանը կարճատեւ արձակուրդում է, սակայն նրա փոխարինում է փաստաբան Անիսկինը’