‘Կարեն Ավագյանը «լրջին է տվել» (Լուսանկար)’

3843

Այսօր Հայաստանյան լրահոսում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Բաքվի ամանորյա տոնածառերից մեկը հրդեհվել է։ Սոցիալական ցանցերում դրան հետեւեցին կատակախառն մեկնաբանություներ այն մասին, որ դրանում «ՀՀԿ»-ի ու դրա երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի «մատը խառն է»։

Ամենաուշագրավը, սակայն, այն է, որ զվարճալի մեկնաբանություններին միացել է նաեւ ինքը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, որը Ֆեյսբուքի էջում կիսվել է լուրով՝ մեկնաբանելով, որ իբր տոնածառը հրկիզվել է «իր ինտենսիվ մարզումների արդյունքում»։ Քանի որ պատգամավորն իր գրառման վերջում «սմայլիկներ» է ավելացրել, պետք է ենթադրել, որ Ավագյանը նույնպես կատակել է։

Փաստորեն, 2012-ի մայիսի 4-ից ի վեր «Փուչիկ Կարեն», «Հրեղեն պատանյակ» եւ այլ համապատասխան մականուններով հայտնի ՀՀԿ-ականն սկսել է կամաց-կամաց «անունը վերցնել»։ Տարակուսանք է հարուցում միայն այն, որ նրան զվարճացնում են իր «գերբնական կարողությունները», որոնք երկու տարի առաջ Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական հավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տասնյակ երիտասարդների տարբեր աստիճանի վնասվածքներ հասցրեցին (եւ դեռ հայտնի չէ, թե նրանցից քանիսն են տառապում այրվածքների թողած հետեւանքներից), իսկ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մի քաղաքացի դատապարվեց ազատազրկման։

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի քաղաքապետի սևամորթ թեկնածուն անկարգություններ է կանխագուշակել’