Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

485

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող ATP շարքի երկրորդ մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը 1 ժամ եւ 10 րոպեում առավելության հասավ իտալացի Ջանլուկա Մաջերայի նկատմամբ՝ 7։5, 6։3։

Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը կմրցի ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեխի հետ, որը երկրորդ շրջանում պայքարից դուրս է թողել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կվոն Սոն Ուին։

Հիշեցնենք, որ Ադելաիդայում անցած շաբաթ անցկացված ATP շարքի առաջին մրցաշարում Կարեն Խաչանովը հասել էր եզրափակիչ եւ 4։6, 4։6 հաշվով պարտվել ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։

Նախորդ հոդվածըՆովակ Ջոկովիչին սպառնում է 3 տարվա ազատազրկում
Հաջորդ հոդվածըՎրաստանը կպատժի ԵՄ խորհրդանիշները պղծելու համար