Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/4 եզրափակիչ եւ կմրցի Դանիիլ Մեդվեդեւի հետ

381

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Երկրորդ շրջանում հայ թենիսիստը երկու սեթում պարտության մատնեց ամերիկացի Ջեյք Դրեյփերին՝ 6:4, 6:2։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը 6:0, 6:3 հշվով հաղթել է սերբ Միոմիր Կեցմանովիչին։

Ադելաիդայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 642 հազար դոլար է։

Նախորդ հոդվածըՎուչիչ․ Ինը երկիր չեղարկել է ինքնահռչակ Կոսովոյի ճանաչումը
Հաջորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ