Կարեն Խաչանովը կմասնակցի «Ինդիան Ուելսին»

180

ԱՄՆ-ում մեկնարկել է թենիսի «Ինդիան Ուելսի» մրցաշարը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պայքարը կսկսի 1/32 եզրափակիչից: Աշխարհի 15-րդ ռակետը կմրցի գերմանացի Օսկար Օտեի հետ (82-րդ ռակետ): Մրցախաղը տեղի կունենա մարտի 10-ին:

Կարեն Խաչանովն աշխարհի 7-րդ ռակետ, ռուս Անդրեյ Ռուբլյովի հետ ելույթ կունենա նաև զուգախաղում: Նրանք 1/16 եզրափակիչում մարտի 10-ին կմրցեն գերմանացի Կևին Կրավիցի և ֆրանսիացի Մարտեն Ֆաբրիսի հետ:

Նախորդ հոդվածըՄալդինի. ՉԼ-ում նախընտրում ենք խուսափել իտալական թիմերից
Հաջորդ հոդվածըԷնրիկեն կարող է գլխավորել «Տոտենհեմը» լոնդոնյան ակումբը մի քանի տարբերակ է դիտարկում