Կարեն Խաչանովը չի մասնակցի Ռոտերդամի մրցաշարին

274

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չի մասնակցի Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվելիք մրցաշարին, որին նա հայտավորված էր, հաղորդում է մրցաշարի թվիթերյան էջը։

Ռոտերդամի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է։ 26-ամյա հայ մարզիկի չմասնակցելու պատճառը չի նշվում։

Հունվարին Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում հույն Ստեֆանոս Ցիցիպասին պարտվելուց հետո Կարեն Խաչանովը դեռ կորտ դուրս չի եկել։

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում Խաչանովը 13-րդ տեղում է։

Նախորդ հոդվածըРБК․ 2022 թ․ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել է 4 306 մարդ
Հաջորդ հոդվածըԹրամփը Բայդենին խորհուրդ է տվել «սառչել»