Կարեն Խաչանովը` ռուսաստանցիներին Ուիմբլդոնի մրցաշարից զրկելու մասին

461

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ATP շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո Կարեն Խաչանովը մեկնաբանել է այս տարվա Ուիմբլդոնի մրցաշարին Ռուսաստանի եւ Բելառուսի թենիսիստներիի մասնակցության արգելքը։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

«Ուիմբլդոնի առիթով շատ եմ տխրել։ Ինձ համար առանձնահատուկ մրցաշար է, լավագույններից մեկն աշխարհում։ Ցավալի է, որ հասել ենք այդ կետին։

Անցած տարի ես լավ հանդես եկա Ուիմբլդոնում՝ հասնելով քառորդ եզրափակիչ»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Բելգրադի մրցաշարի մամուլի ծառայությունը։

ATP-ն ու WTA-ն ռուսաստանցի թենիսիստներին թույլատրում է մասնակցել մրցումների չեզոք կարգավիճակում եւ դժգոհություն էր հայտնել Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչների որոշման կապակցությամբ։

Նախորդ հոդվածըԱմերիկայի գավաթ․ Սեւյանը ոչ ոքի խաղաց, Արոնյանը պարտվեց
Հաջորդ հոդվածըԶատել Տեր-Պետրոսյանին իր իսկ տեքստերը վերարտադրողներից․ Ալիք Մեդիա