‘Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է’

779

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվող թենիսի ATP շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստը երկրորդ շրջանում առավելության հասավ գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի նկատմամբ։ 1 ժամ 45 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 6:3, 3:6, 6:4 հաշիվ։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Խաչանովը կմրցի իտալացիներ Մատեո Բերետինիի եւ Անդրեաս Սեպիի դիմակայության հաղթողի հետ։

Նախորդ հոդվածը‘Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց պայքարից’
Հաջորդ հոդվածը‘Աժ նիստ. Ուղիղ’