Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հռոմի «Մասթերսում»

460

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Հռոմի «Մասթերս» մրցաշարում։ Հայ թենիսիստն առաջին շրջանում մրցեց իտալացի Ջուլիո Ցեպիերիի հետ, որը համաշխարհային դասակարգման աղյուսակում 227-րդն է։ 24-րդ ռակետն առավելության հասավ երկու սեթում՝ 6։3, 6։4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 23 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի եւ արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսի դիմակայության հաղթողը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՃապոնիան պատժամիջոցներ է սահմանել մի շարք անձանց դեմ
Հաջորդ հոդվածըՄակրոնը եվրաինտեգրման նոր ձևաչափ է առաջարկել