Կարեն Խաչանովն առաջին անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում է

320

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Աշխարհի 31-րդ ռակետը մրցեց 25-րդ ռակետ, 27-ամյա ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ։ 26-ամյա հայ թենիսիստն առավելության հասավ հինգ սեթում՝ 7:5, 4:6, 7:5, 6:7 (3:7), 6:4։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 41 րոպե։

Կարեն Խաչանովն առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում։

Նրա հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդը, որը 6:1, 6:4, 7:6 (7:4) հաշվով հաղթեց իտալացի Մատեո Բերետինիին։

Նախորդ հոդվածըՊուտինը շնորհավորել է Չեչնիայի հարյուրամյակի կապակցությամբ
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում ապառազմականացված գոտի ստեղծել ԶԱԷԿ-ի շուրջ