‘Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագրը»՝ «Ոսկե արծիվ»-ի մրցանակակիր’

1134

Ռուսաստանյան «Ոսկե արծիվ» կինոմրցանակը «լավագույն ֆիլմ» անվանակարգում բաժին է հասել Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագրը» ֆիլմին, հայտում է Interfax-ը:

Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմող միստիկական ֆիլմը անցյալ տարի հայտնվել է նաեւ ամերիկյան «Օսկար»-ի «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի նախնական հավակնորդների թվում: Սակայն «Սպիտակ վագրը» նույիսկ նախնական արգելքը չի հաղթահարել:

«Ոսկե արծիվ»-ը Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակաբաշխությունն է: 

Նախորդ հոդվածը‘Անելկան կտեղափոխվի «Յուվենտուս»’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը շնորհիվ ինտրիգը պահպանվեց’