‘Կարեն Քոչարյանը հրապարակել է քաղաքական գործիչների՝ «Ձմեռ պապին ուղղված նամակների» շարքը ‘

1041

Շոումեն, քաղաքական մեկնաբան Կարեն Քոչարյանը Facebook-ում շարունակում է հրապարակել քաղաքական գործիչների՝ «Ձմեռ պապիկին ուղղված նամակների» շարքը: Ավելի հետաքրիր ընթերցանության համար՝ առաջարկում ենք ծածկել նամակների «ստորագրությունները» եւ կռահել դրանց «հեղինակների» անունները: 

«Հարգելի Ձմեռ պապիկ, խնդրում եմ, պարզապես աղաչում եմ, Արմեն Երիցյանին այս տարի մի քիչ թեթև քաշի հեռախոս բեր: Ու մեկ էլ` այդ անաղուհաց ընդդիմությանն ու լրագրողներին հասկացրու, որ ոչ թե ԱԽՔ է, այլ` ԱԱԽՔ»: 

Բարոյական հարգանքներով` Արթուր Բաղդասարյան

«Ձմեռ պապ, դու հենց ինձ տենաս, միանգամից կճանաչես: Դրա համար խնդրում եմ, որ Նոր տարում ինձ վերջապես մի հատ բրոկեր բերես: Հոգնել եմ, ճղվում եմ: Ինչքա՞ն կարելի է միաժամանակ աշխատել Կոմիտասում, Քոչարում, Ցիտադելի դեմը, տնտեսագիտական համալսարանում և Ազգային Ժողովում»: 

Հարգանքներով` ղարաբաղցի ԲՀԿ-ական Միքայել Մելքումյան

«Բարև Լենին պապիկ: Էս ախմախները մինչև հիմա Ձմեռ պապիկին են հավատում: Խնդրում եմ Քեզ մի երկու հատ կոմունիստ ուղղարկի մեզ: Հա, մի երկու կոպեկ էլ փող, որ գրասենյակի վարձերը կարողանանք փակել»:

Հարգանքներով` ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյան

«Մեծարգո Ձմեռ պապիկ: Ինչ ուզում ես բեր, բայց էլ ձյուն չբերես»:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան

«Հարգելի Ձմեռ պապ, ինչքան կարաս շատ ձյուն բեր, որպեսզի հասկանան, որ պարտադիր չէ «Ժառանգությունը» աներձագին թողնել»: 

Քեզ միշտ համատարիմ` Ստյոպա Սաֆարյան

«Ձմեռ պապիկ ջան, ինչպես ասում էր իմ սիրած քաղաքական գործիչ Սըր Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենը` վիզ 1000000 փող ա պետք»:

Հարգանքներով՝ առաջադեմ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյան

«Բարև, բարոն Ձմեռ պապ: Մինչև Ձեզ ձեռքով չբարևեմ, չեմ հավատա, որ Դուք գոյություն ունեք: Բայց քանի որ 2013-ին մուրազի վրա եմ, խոսք տուր, որ նախագահական ընտրություններում հաղթելու եմ: Միևնուն է` խոսք տաս, թե` չտաս, հետո ասելու եմ, որ խոսք ես տվել: Իմացիր, որ միասին այսբերգներ ենք շարժելու: Մնացածը կգրեմ mail-ով»:

Հարգանքներով՝ Րաֆֆի@Հովհաննիսյան.am

«Բարև Ձմեռ: Դու հլը Լապլանդիայում որպես պապիկ կայացիր, հետո, նոր կգաս Հայաստան: Թեև քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` կարելի է և չկայացած պապիկների հետ համագործակցել: Օրինակ` «12 ամիս» հեքիաթում, եթե հիշում եք, ձմեռը մի պահ իր դիրքերը զիջում է գարնանը և դեկտեմբերին ձնծաղիկներ են ծաղկում: Ինչ վերաբերվում է իմ բուն նամակին, մի երկու օր էլ սպասի՝ կուղարկեմ»: 

ՀՀ հիմնադիր պապիկ` Լևոն Տեր-Պետրոսյան

«Ձմեռ պապի, ազիզ ջան, խնդրում եմ այնպես արա, որ «Կերֆուր» սումերմարկետների ցանցը չմտնի Հայաստան: Հակառակ դեպքում Երևան City-ն կվերածվի village-ի, ու իմ 7 երեխաները առանց օրվա հացի կմնան: Եթե խնդրանքս չկատարես, մյուս տարի լիքը ֆալշ Ձմեռ պապիներ կբերեմ Հայաստան»:0 

Հարգանքներով՝ Տիրի Սամվել Ալեքսանյան

«Ձմեռ պապ՝ ախպերս, ես քեզ չեմ հավատում: Ու քանի որ չեմ հավատում, դրա համար էլ չեմ փոխվում: Բայց վսյո ժե, ախպերս, ուզում եմ մի բան խնդրեմ էս Նոր տարվա բերան, որ կատարես` դունչդ չեմ պոկի: Երեխա վախտ Թոխմախում սաղ Զեյնաբ Խանլարովա էին սիրում, մենակ ես՝ էն ուզբեկական Յալլան էի սիրում: Ուզում եմ էս աշխարհի վերջի մոմենտով էլի էդ Յալլան լսեմ: Որ խնդրանքս կատարես, մյուս անգամ իմ ընտրատարածքից քեզ եմ դեպուտատ սարքելու»: 

Հարգանքներով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Թ. Սեդրակյան

«Հարգելի Սանթա Քլաուս: Խնդրում եմ, որ գոնե մույս տարի կատարվի իմ ոևե ցանկությունը, որովհետև այս տարի ոչ մեկը չկատարվեց: Ու խնդրում եմ ճիշտ գրանցեք իմ խնդրանքները: Օրինակ` անցյալ տարի ես լվացքի մեքենան ուզել էի կնոջս համար, բայց դու ինձ էիր բերել: Էլ չեմ խոսում youtube-ի մասին: Ես խնդրել էի մենակ Զուրաբյանի հատվածը դնես: Իսկ դու համ իմն էիր դրել, համ` իրենը: Կանխավ շնորհակալ եմ»:

ԲՀԿ-ի 2-րդ համար Վարդան Օսկանյան

«Հարգելի պապիկ: Կողմնորոշվի, եթե դու չես դնում քո թեկնածությունը, ես՝ դնում եմ: Էն Կոնգրեսին էլ ասա, որ լրիվ գծից ընկել են: Չնայած` էլ գիծ են թողել, որ: Սաղ տրամվայի գծերը ծախեցին պարսիկներին: Թողեցին միայն երթուղայինները: Գալուստի աչքը լույս: Հա, մեկ էլ չմոռանամ, մյուս տարի ինձ մի քանի բլոկ Մալբորո ուղարկի, վարչապետությունից հետո կարոտել եմ: Պապի ես իմ ասածը ասեցի, մնացածը՝ դու գիտես»: 

Հրանտ Բագրատյան (քիչ էր մնում գրեի ՏԱԲԱԿՈ)
 
«Մեծարգո Ձմեռ պապիկ: Կլինի՞, որ այս տարի ես չառաջադրվեմ թեկնածու, բայց 300000$-ը դու նորից տաս»:

С уважением Арташес Мамиконович Гехамян

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

 

Նախորդ հոդվածը‘Հերթական ներկայացումը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Քննիչ Ղարիբյանը կարծում է, որ Սերգեյ Մագնիտսկուն չեն սպանել ‘