‘«Կարիբյան ծովահենները 5»-ն արդեն սցենարի հեղինակ ունի’

1670

«Կարիբյան ծովահենները» շարքի 5-րդ ֆիլմը նկարահանվելու է  «Բռնիր ինձ, թե կարող ես» և «Տերմինալ» ֆիլմերի հեղինակ Ջեֆ Նաթանսոնի սցենարով, գրում է Variety պարբերականը:

Նման որոշում են կայացրել «Դիսնեյ» ընկերությունը, ծովահենների մասին պատմող ֆիլմաշարի պրոդյուսեր Ջերի Բրուքհմայերը և ֆիլմի գլխավոր դերակատար Ջոնի Դեփը:

Ֆիլմի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Հայտնի չէ նաև, թե արդյոք նոր ֆիլմում կաշխատեն «Կարիբյան ծովահենների» աստղեր Կիրա Նայթլին, Ջեֆրի Ռաշը, Օրլանդո Բլումը և Պենելոպա Քրուսը: 

Նախորդ հոդվածը‘Վիլանովան Գվարդիոլայի մեկ ռեկորդ արդեն գերազանցեց’
Հաջորդ հոդվածը‘Նախագահի աթոռի համար ընտրապայքարի մեջ կմտնի 8 թեկնածու’