‘Կարիմ Բենզեմա.«Ես մեծ կապվածություն ունեմ հավաքականի հետ, սիրում եմ Ֆրանսիան»’

981

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման չի վախենում, որ «Լիոնի» կիսապաշտպան Մատյե Վալբուենային շորթելու սկանդալի մեջ միջնորդ լիենլու համար կարող է հեռացվել Ֆրանսիայի հավաքականից:

«Վալբուենան լավ ֆուտբոլիստ է, Ֆրանսիայի հավաքականը նրա կարիքն ունի: Ես նույնպես պետք է եմ թիմին: Հիանալի կլիներ կրկին միասին խաղալ: Գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն աջակցում է ինձ: Արդեն հոգնեմ եմ այդ սկանդալից:

Ես մեծ կապվածություն ունեմ հավաքականի հետ, սիրում եմ Ֆրանսիան:

Վախենո՞ւմ եմ բաց թողնել Եվրոպայի առաջնությունը: Ոչ, չեմ վախենում: Բայց ես երազում եմ Ֆրանսիայի կազմում մասնակցել տնային մրցաշարին և չեմպիոն դառնալ», Բենզեմայի խոսքերն է մեջբերում «L’ Equipe»-ը:

Նախորդ հոդվածը‘Գրոսկրոյցը հետաքրքրել է «Լիվերպուլ»-ին’
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic. Լեւոն Արոնյանի երրորդ ոչ ոքին’