‘Կարինե Աճեմյան. Դիվանագետները շատ զգույշ պետք է լինեն իրենց հայտարարություններում ‘

905

Առհասարակ, կարծում եմ, որ դիվանագետները շատ զգույշ պետք է լինեն իրենց հայտարարություններում, մանավանդ՝ կապված այլ երկրների օրենսդրության, ներքին կյանքի, քաղաքական իրավիճակի հետ: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ մասնավորապես անդրադառնալով ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությանը:

«Կարծում եմ՝ չի կարելի միջամտել, սա այն գործը չէ, որին կարելի է միջամտել: Մենք բոլորս պետք է սպասենք, տեսնենք՝ այս հարցն իրավական հարթության մեջ ինչպիսի լուծում է գտնում, և դրանից հետո նոր արձագանքենք»,- նշեց Աճեմյանը:

Մեր հարցին, թե արդյոք դեսպանի հայտարարությունը կարո՞ղ է անդրադառնալ Վարդան Օսկանյանի գործի ընթացքի վրա, Աճեմյանն ասաց՝ ոչ մի դեպքում, քանի որ դեսպանների իրավասության մեջ չի մտնում միջամտել կամ խառնվել տվյալ երկրի իրավապահ կամ արդարադատության մարմինների գործերին:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարություն էր տարածել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ «այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում»: 

 

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները չեն հավատում Օսկանյանին ներկայացված մեղադրանքներին ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիան պնդում է, որ Թուրքիայի կողմից կալանված օդանավը քաղաքացիական բեռներ է տեղափոխել’