‘Կարլես Պույոլը` ֆուտբոլային գործակալ’

759

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին ավագ Կարլես Պույոլը մարզական կարիերայի ավարտից հետո նույնպես զբաղվում է ֆուտբոլային գործունեությամբ:

Marca-ի փոխանցմամբ` Պույոլը քննություն է հանձնել ու ստացել ֆուտբոլային գործակալի կարգավիճակ: 36-ամյա Պույոլն այսուհետ պաշտոնապես կարող է ներկայացնել ֆուտբոլիստների շահերը:

Նշվում է, որ քննությունների հանձնման ժամանակահատվածում Կարլեսը հասցրել է լինել «Բավարիա»-ում, «Միլան»-ում և «Յուվենտուս»-ում:

Հիշեցնենք, որ Պույոլը մրցաշրջանը մեկնարկել էր «Բարսելոնա»-ի նախկին մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետայի օգնականի պաշտոնում: Սուբիսարետայի պաշտոնանկությունից հետո Պույոլն ինքնակամ հեռացել է ակումբից:

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Գյումրիի գործով հիմնական խնդիրը շարժառիթների բացահայտումն է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Միխաիլ Ցորկ.« Մենք ցանկանում ենք երկար աշխատել Ռոյսի հետ» ‘